Jun 24, 2017

News

Armenian Video

Hosting

Linki

Armenia

edit SideBar

Szukaj

Azatuthyun

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան

RSS feed: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան

ՀԱՊԿ-ում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը: ՀԱՊԿ-ում կայացած այդ քննարկման մասին հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թիմուր Ջումակադիրովը: «ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է սիրիական խնդրի կարգավորման գործընթացում Ղրղըզստանի խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցության հարցը»,- նախօրեին ղրղըզ պաշտոնյայի այս խոսքերն է մեջբերել РИА новости-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ջումակադիրովը...

Ադրբեջանական կողմը 1 շաբաթում հրադադարը խախտել է 400 անգամ․ ԼՂ ՊՆ

Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր: Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը: «Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական...

Հունիսի 24-ի մամուլ

Մամուլն անդրադառնում է ներքաղաքական խնդիրներին, կառավարության ծրագրին, ղարաբաղյան հակամարտությանը:

Վթարից տուժած 7 զինծառայողի վիճակը ծանր է, մյուս 7-ինը՝ միջին ծանրության

Այսօր առավոտյան ժամը 08:31-ին Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածում ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ...

Press Review

“Armenia badly needs this government to succeed because we have reached the final point of a bad situation,” writes “Azg.” “There is no longer room for any deterioration.

Hovannisian Seeks Opposition Consolidation

Opposition leader Raffi Hovannisian will again call on Armenia’s opposition groups to join forces during Sunday’s congress of his Zharangutyun (Heritage) party, which is no longer represented in the national parliament.

Շարլ Ազնավուրը կստանա Հովիվուդի Փառքի պողոտայի Աստղը

Անցյալ տարի նա ստացել է նաև Փառքի պողոտայի ցուցատախտակը:

ԵՄ-ն Հայաստանից GSP+ շրջանակում ստանձնած պարտավորությունների հարցում առաջընթաց է ակնկալում

Աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի և անկախ ու արդյունավետ դատական իշխանության բացակայություն։ Սրանք են այն երեք հիմնական խնդիրները, որոնք, ըստ Եվրամիության, մտահոգիչ են տնտեսական զարգացումը բարեխիղճ կառավարման հետ համադրելուն ձգտող պետության պարագայում: Այս օրերին մշտադիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵՄ առևտրի հարցերով խորհրդականն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նշված հարցերով քննարկումներ են...

Նավալնին չի կարող առաջադրվել․ ՌԴ ԿԸՀ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարել է, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին չի կարող առաջադրել իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններում, որովհետև փետրվարին դատապարտվել է չարաշահումների համար: Նավալնին հինգ տարվա պայմանական ազտազրկման էր դատապարտվել մի գործով, որը, ըստ նրա, « հատուկ կազմակերպվել էր»՝ նախագահական ընտրություններում իր առաջադրումը կասեցնելու նպատակով:

«Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին միավորվելու կոչ է անելու ընդդիմությանը

«Ժառանգությունն այլ կուսակցությունների հետ միավորվելու վերջնական պայմանավորվածություններ չունի», - «Ազատությանը» տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը: Կուսակցությունների խոշորացման առաջարկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է հնչեցնում՝ միավորումը իշխանության լծակներին դիմակայելու լավ հնարավորություն համարելով: ԱԺ ընտրություններից  առաջ «Օսկանյան - Րաֆֆի - Օհանյան» դաշինքում միավորված և պաշտոնական...

Minister Claims Rising Investments In Armenia

The Armenian government has already secured more than a third of around $850 million in investments which it promised to attract into the domestic economy this year, Minister for Economic Development Suren Karayan claimed on Friday.

ՌԴ իրավապահները հրաժարվում են ստուգել վարչապետի ունեցվածքի մասին հարցումները

Ռուսաստանի դատախազությունը հրաժարվում է ստուգել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հնարավոր կոռուպցիոն գործունեությունը, ինչի առկայության վերաբերյալ պնդումներ է անում Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի նկարահանած «Նա ձեզ համար Դիմոն չէ» հետաքննական ֆիլմը: Կոռուպցիոն փաստերն ուսումնասիրելու առաջարկով Պետդումայի պատգամավոր, կոմկուսի խմբակցության անդամ Վալերի Ռաշկինը դիմել էր գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին ու Դաշնային անվտանգության ծառայությանը: Դատախազությունից...

Հայաստանի բնակչության թիվը կնվազի․ ՄԱԿ-ի զեկույց

Հանրապետական խմբակցության պատգամավորը հավատում է ոչ թե ՄԱԿ-ի փաստաթղթին, այլ Սերժ Սարգսյանի տեսլականին:

Ռուսական ռազմանավերը հրթիռակոծել են ԻՊ-ի դիրքերը

Միջերկրական ծովում գտնող ռուսական երկու ռազմանավերից և սուզանավից հրիթռակոծվել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Այսօր այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ արձակված 6 հրթիռների թիրախը իսլամիստների Համա նահանգում տեղակայված հրամանատարական կետն էր և զինապահեստը: Նախկիում ևս Ռուսաստանը Միջերկրական ծովի իր ռազմանավերից հրթիռային հարվածներ է հասցրել իսլամիստների դիրքերին: Ռուսաստանը Սիրիայի ռազմական...

Բարսեղ Թումանյան․ «Հայաստանում շատ հարցերում լճացում է»

Հայաստանի լավագույն օպերային երգիչներից մեկը՝ Բարսեղ Թումանյանը, ի թիվս մի շարք այլ արվեստագետների, 3 տարի առաջ իր թեկնածությունն էր դրել օպերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթում, սակայն, ի զարմանս երաժշտասեր հանրության, հաղթեց մասնագիտությամբ արաբագետ Տիգրան Արզումանյանը, որը կարճ ժամանակ պաշտոնավարելուց հետո հեռացավ: Իսկ Բարսեղ Թումանյանն ընդունեց Ղազախստանի օպերային թատրոնում աշխատելու հրավերն ու մեկնեց ստեղծագործական աշխատանքի: Իհարկե՝ արվեստագետը պարբերաբար այցելում...

Dissenters Defy Armenian Opposition Party

Two members of Yerevan’s municipal assembly representing a radical opposition party made clear on Wednesday that they will not resign their seats after being accused by the party leadership of “treason.”

Դատավորը Վահան Շիրխանյանին հեռացրեց դատարանի դահլիճից

2015 թվականի աշնանը Երևանում վնասազերձված «զինված հանցախմբի» գործով նիստն այսօր հետաձգվեց: Գլխավոր մեղադրյալներից Պպաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հեռացվեց դատարանի դահլիճից: Դատավոր Արմեն Բեկթաշյանը երկու անգամ դիտողություն անելուց հետո պնդեց, թե Շիրխանյանը, ըստ բժշկական եզրակացության, ի վիճակի է ոտքի կանգնել, բայց դա չի անում՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ: Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հակադարձեց, թե դատարանը փորձագետներին...

Խոշորացվելիք համայնքում մարդիկ անտարբեր են գյուղապետի ընտրության նկատմամբ

Գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մաթևոսյանը 14 քվեով է Կարմրաքարի գյուղապետ վերընտրվել: Նախորդ անգամ 17 ձայն էր ստացել: Կարմրաքար մեր այցելության պահին գյուղում չէր, բայց հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց, որ արտառոց ոչինչ չի տեսնում․ - «42 ընտրող ունեմ, ու 5 մարդ չի մասնակցել [քվեարկությանը], իսկ մնացածները գյուղից բացակայում են, արտագնա աշխատանքի են: Ընտրողների թիվը էղել է 15 մասնակից․ 15-ից մեկը անվավեր է եղել, 14-ը՝ վավեր: Սովորական նորմալ երևույթ է, ոչ...

Ադրբեջանում նոր ռազմական գործարան է բացվել

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը Շիրվանում նոր գործարան է բացել, որտեղ նռնականետի մասեր են արտադրվելու: Գործարանի բացմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «ադրբեջանական բանակը աշխարհում 50 ամենաուժեղ բանակների շարքում է»: Ալիևն ասել է, որ բյուջեի ծախսերի մեծ մասը ուղղվում է ռազմական ծախսերին, հավելելով, թե դա բնական է, որովհետև գտնվում են պատերազմական իրավիճակում:  

Տեսախցիկների գրանցած խախտումների տուգանքները կուղղվեն զոհված ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրներին

Գործադիրն այսօրվա նիստում որոշում է կայացրել ճանպարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցներն ուղղել զոհված ազատամարտիկների, զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 միլիոն դրամի շրջանակում, այս...

RSS

Page Actions

Recent Changes

Group & Page

Back Links